Tuesday 17 March 2015

Eleonora Asatryan shared Aleppo Compatriotic Charitable Organization - NGO's post. Just now


2015թ-ի մարտի 13-ին ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի նախաձեռնությամբ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի երևանյան գրասենյակում կազմակերպվեց հերթական հանդիպումը Սիրիայի քաղաքացիական պատերազմի պատճառով հարազատ կորցրած և նյութական վնաս կրած անձանց հետ: Հանդիպման նպատակն էր օժանդակել տվյալ անձանց հոգևոր-կամային որակների, հոգեվիճակի և սոցիալ-հոգեբանական բարեկեցության պահպանումը ու կարողությունների վերականգնումը: Սոցիալ-հոգեբանական աջակցությանն ուղղված հանդիպման հիմքում ընկած էր պատերազմից տուժած բնակչության դիմակայման, վերականգնման և հետագա զարգացման կարողությունների ճանաչումը:
Հանդիպմանը ներկա էին ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ծրագրերի պատասխանատու Ալլա Սարգիսովան, Արարատյան հայրապետական թեմի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանը և սարկավագ Րաֆֆի Կոյումջեանը, հոգեբան Լուսինե Խանդարյանը, «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի հիմնադիր նախագահ Անի Բալխյանը և կազմակերպության տիկնանց խորհրդի և ընկերային հանձնախմբի անդամները:
«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն իր երախատագիտությունն է հայտնում ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամին՝ ի դեմս ծրագրերի պատասխանատու Ալլա Սարգիսովային, Հայաստանում ապաստանած սիրիահայ ընտանիքներին հոգևոր աջակցություն ցուցաբերելու համար:
Մենք գիտակցում ենք, որ մարդասիրական օգնության ամենահիմնական ոլորտներն ունեն սոցիալ-հոգեբանական բաղադրիչներ, որոնք կարևոր դեր են խաղում ողբերգական իրադարձություններ վերապրած մարդկանց վերականգնման գործընթացում: Ելնելով վերոհիշյալից «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հետ համագործակցությամբ ամեն ուրբաթ օր՝ ժամը 15:00-ին կազմակերպության գրասենյակում կազմակերպելու է սոցիալ-հոգեբանական աջակցության վերաբերյալ հանդիպումներ:

No comments: