Friday, 13 March 2015

Eleonora Asatryan shared Arman Melikyan's post. 56 mins · Arman Melikyan



Այս փուլի հիմնական ցնցումն արդեն տեղի ունեցավ՝ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը կուսակցապետի պաշտոնից հրաժարական տալով կազմալուծեց իր հետ մեծ հույսեր կապող խորհրդարանական ընդդիմության ողջ ճամբարը: Այժմ պարոն Սերժ Սարգսյանը կարող է արագորեն նախաձեռնել սահմանադրական փոփոխությունների գործընթացը և Հայաստանում խորհրդարանական կառավարման ձևը ներդնել: Խորհրդարանում ներկայացված ուժերի նոր հարաբերակցությունը միայն կօժանդակի Հանրապետական կուսակցությանը՝ խորհրդարանական կառավարմանն անցումից հետո ևս պահպանելու իշխող դիրքը: Դրան այսօր միայն մի բան կարող է խանգարել՝ հեղաշրջումն Արցախում:
Հայաստանում կազմակերպվող բողոքի գործողությունները կլինեն անհետևանք, եթե Արցախը դրանց անհաղորդ մնա: Առհասարակ՝ իշխանափոխությունը լոկ կոչերի միջոցով իրականացնելն անհնար է, առավել ևս, եթե մենք որակական իշխանափոխության կարիքն ունենք: Ես ամենևին չէի ցանկանա, որ կոռուպցիոն փորձառություն ունեցող այսօրվա պաշտոնյային փոխարինելու գա կոռուպցիոն փորձառություն ձեռք բերելու մեծ ախորժակ ունեցող մի նոր մեկը: Որակյալ կառավարումը հնարավոր է ապահովել միայն քաղաքական հեռատեսության, ղեկավարների մասնագիտական բարձր որակավորման ու քաղաքացի-իշխանություն փոխվստահության ներդաշնակ համադրության դեպքում:
Մեր երկրի տնտեսական վիճակը էապես կախված է լինելու սպասվող միջազգային զարգացումների ընթացքից ու Ռուսաստան-Արևմուտք փոխհարաբերությունների մրցակցային դրսևորումներից մեր տարածաշրջանում: Ռուսաստան-Թուրքիա և ԱՄՆ-Իրան հարաբերությունների բարելավմանն ուղղված ջանքերն իրենց ազդեցությունը կունենան նաև Հայաստանի տնտեսական վիճակի վրա:

No comments: