Ինչպես ֆրանսիական բռնակալության Բաստիլի ամրոցը, այնպես էլ աշխարհի բոլոր բռնակալությունները ունեն իրենց բաստիլ-գուլագները, ուր պահում են այդ բռնակալությունների դեմ պայքարած և ամենամեծ հարվածը ստացած քաղաքացիներին: Բնավ պատահական չէ, որ բռնակալությունների լծի դեմ ծայր առած ժողովրդական հեղափոխությունները, բացի իրենց
հաղթանակների քանակական ցուցիչներից, այն է՝ հրապարակ ելած քաղաքացիների թվից, ունենում են նաև որակական ցուցիչ և յուրօրինակ խորհրդանիշ, այն է՝ տվյալ ռեժիմի Բաստիլի ազատագրումը:
2015թ. Բերձորյան հայտնի ջարդից սկսած շուրջ մեկ ու կես տարի վայելելով «սերժական ռեժիմի կողմից» թե՛ ապօրինի ձերբակալության, թե՛ քաղաքական և տնտեսական հալածանքների ողջ հմայքը, ես որոշեցի օգտվել ապօրինի ուժի կողմից ծնած ինքնապաշտպանության իրավունքից, և սկսած ՊՊԾ գնդի գրավման օրից, խուսափելով նոր քաղաքական հաշվեհարդարից, անցա ընդհատակ: Մեկ տարի 9 ամիս ընդհատակում գտնվելուց հետո սույն թվի ապրիլի 23-ին դուրս գալով հրապարակ արեցի իմ քայլը միանալով թավշյա հեղափոխությանը և հանձնվելով հայկական բռնակալության դատաիրավական պատժիչ համակարգին, նպատակ ունենալով սկսել հայկական Բաստիլ գուլագի կազմաքանդումը նրա ներսից, նրա յուրահատուկ այցեքարտը հանդիսացող Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից:
....Read more >>
No comments:
Post a Comment