Tuesday 2 October 2018

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԵՆՔ ՖԻԼՄԸ ՄԻԱՍԻ՛Ն

Like  Tweet  Pin  +1  in  
  


Ձեզանից շատերը, ովքեր ստանում են այս նամակը, իրենց ներդրումն են ունեցել իմ՝ «Դրախտի դարպասը» ֆիլմում՝ նպաստելով ֆիլմի կայացմանը։ Շնորհակալություն Ձեր անգնահատելի բարոյական աջակցության համար: Ովքեր դեռ չեն միացել ֆիլմի ստեղծմանը, մեծ հույս ունեմ, որ շուտով ցանկություն կունենան միանալու մեր հսկայական թիմին։
Indiegogo համաֆինանսավորման հարթակում մեր նախատեսած $53,000-ից $27,072 հնարավոր եղավ գոյացնել մեր նվիրատուների միջոցով, որի շնորհիվ կարողացանք իրականացնել ֆիլմի արցախյան նկարահանումները:
Շարունակելով մեր համաֆինանսավորման ռազմավարությունը GoFundMe հարթակում, կրկին մեր սրտացավ և հավատով լեցուն նվիրաբերողների շնորհիվ մեզ անհարժեշտ $26,000-ից այս պահի դրությամբ կարողացել ենք հասնել $2,320 -ին:
Այժմ մենք վերջնագծին՝ ետարտադրական փուլին մոտ ենք, որը ներառում է մոնտաժման, գույնի և ձայնի համար անհրաժեշտ մի շարք ծախսեր: Մենք լիահույս ենք, որ դուք իսկապես կարևորում եք տեսնել, թե ինչպես է հաջողության հասնում Արցախյան թեմատիկայով այս ֆիլմը։
Խնդրում ենք, ովքեր մինչ օրս դեռ չեն միացել, միանան մեզ, իրենց ներդրումն ունենան այս ֆիլմն իրականություն դարձնելու գործում։ Յուրաքանչյուր նվիրաբերում մեզ համար այս պահին խիստ կարևոր է։
Միաժամանակ, եթե Ձեր միջոցով նույնիսկ մեկ հոգի միանա և աջակցի մեզ, կարող ենք հասնել մեծ արդյունքի:
Շնորհակալ եմ բոլորիդ Ձեր համբերության համար:
Եկեք միասի՛ն իրականություն դարձնենք Արցախի մասին պատմող «Դրախտի դարպասը» ֆիլմը:
Հարգանքով ՝ 
Ջիվան
  
 
Powered by Mad Mimi®A GoDaddy® company

No comments: