«ԱՐՎԵՍՏԸ հանուն ԱՐՎԵՍՏԻ» նախաձեռնության շրջանակներում արդեն ունենք 1-ին երջանիկ գնորդը։
Աբգար ԽԱՉԱՏՐՅԱՆԻ «Երգ Ազգիս մասին» կտավը գտավ իր հասցեատիրոջը ԱՄՆ-ից: Շնորհավորում և շնորհակալություն ենք հայտնում Raffi Keuhnelian-ին, ով գնելով այն իր անմիջական մասնակցությունն ունեցավ նաև «Դրախտի Դարպասը» ֆիլմի ստեղծմանը՝ նպաստելով ֆիլմի եվրոպական նկարահանումների կայացմանը:Վստահ ենք, որ այս յուրահատուկ և ակնահաճո կտավը մշտապես հաճելի ու ջերմ հուշեր կարթնացնի Raffi-ի մոտ:
Լիահույս ենք, որ ֆիլմի տեսարաններում իրենց արժանավոր տեղը գտած մյուս կտավները նույնպես շատ շուտով կգտնեն իրենց հասցեատերերին, և
«Դրախտի Դարպասը»կկարողանանք դարձնել իրականություն միասի՛ն:
No comments:
Post a Comment