Thursday, 31 May 2012

HRAK.ARM Haghordagrutyun


ՀՌԱԿ ՎԵՐՋԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Սույն հաղորդագրությամբ հանրությանը տեղեկացնում ենք, որ ի աջակցություն ՀՌԱԿ երկարամյա ատենապետ Հարություն Առաքելյանի եւ զերծ մնալով ՀՌԱԿ- Արմենական ՌԱԿ միաձուլման տրագիկոմեդիա հիշեցնող քաղաքական բեմականացումից, անցած ամիսներին կուսակցության շարքերը լքել են ՀՌԱԿ հիմնական կառույցները, հետեւաբար ՀՌԱԿ-ը այսօր գործող կառույցներ չունի Երեւանի, Արարատի, Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց Ձորի, Արմավիրի, Արագածոտնի, Սյունիքի մարզերում:
Զերծ մնալով հետագա խարդավանքներից` իրենց համակիրների հետ միասին ՀՌԱԿ շարքերը լքել են Հանրապետական վարչության անդամներ, առանձին ակումբների եւ հանձնաժողովի անդամներ, որոնց թվում են` Սամվել Մինասյանը՝ ՀՌԱԿ փոխատենապետ, Արարատի մարզային կառույցի ղեկավար, Ստեփանավանի կառույցի ղեկավար Վլադիմիր Մարտիրոսյանը, Վարդենիսի շրջանակի ատենապետ Դավիթ Դավթյանը, ՀՌԱԿ փոխատենապետներ` Արեւիկ Օրբելյանը, Վանո Գրիգորյանը, Շիրակի մարզային կառույցի ղեկավար Նորիկ Գրիգորյանը, Կապանի շրջանակի ատենապետ Նորայր Հարությունյանը, Սեւանի շրջանակի ատենապետ Նորայր Խալաֆյանը, Վանաձորի շրջանակի ատենապետ Հովհաննես Ասչյանը, Գավառի կառույցի ղեկավար Խաչատուր Մխիկյանը, Արմավիրի մարզային կառույցի ղեկավար Սարիս Ավետիսյանը, ՀՌԱԿ Երիտասարդական «Արմենակ Եկարյան» ակումբի ատենապետ, ՀՌԱԿ փոխատենապետ Բաբկեն Հարությունյանը, ՀՌԱԿ Կարգապահական ատյանի անդամները՝ նախագահ Ռուզաննա Խաչատրյան, ՀՌԱԿ Վերստուգիչ հանձնաժողովի անդամները՝ նախագահ Սահակ Անդրեասյան, Հանրապետական վարչության անդամներ՝ Լեւոն Եսայանը, Գուրգեն Փորսուղյանը, Արմեն Բաղդասարյանը, Արթուր Գեւորգյանը, Գագիկ Վարդանյանը, Վազգեն Նավասարդյանը, բազմաթիվ շարքային կուսակցականներ:
ՀՀ արդարադատության նախարարության ուշադրությունը հրավիրում ենք վերը նշվածին, որ համաձայն ՀՀ կուսակցությունների մասին օրենքի, կուսակցությունները ամեն մարզում պետք է ունենան 200 կուսակցական, հետեւաբար, այսօր գործող ՀՌԱԿ-ը իրավական տեսակետից չի կարող միավորվել, վերակազմակերպվել եւ այլ գործողություններ իրականացնել:
Ինչ վերաբերվում է Հարություն Առաքելյանի գտնվելու վայրի մասին մամուլում տեղ գտած տարաբնույթ մեկնաբանություններին, տեղեկացնում ենք, որ նա գտնվում է Ստրասբուրգում, որտեղ հաստատելով հարաբերություններ եվրոպական բազմաթիվ հակակոռուպցիոն հանձնաժողովների հետ՝ շարունակում է իր ուսումնասիրությունները «Նաիրիտ» գործարանի թնջուկի առնչությամբ:
ՀՌԱԿ լրատվական ծառայություն Երեւան, 31 մայիսի 2012



Ինչ վերաբերվում է Հարություն Առաքելյանի գտնվելու վայրի մասին մամուլում տեղ գտած տարաբնույթ մեկնաբանություններին, տեղեկացնում ենք, որ նա գտնվում է Ստրասբուրգում, որտեղ հաստատելով հարաբերություններ եվրոպական բազմաթիվ հակակոռուպցիոն հանձնաժողովների հետ՝ շարունակում է իր ուսումնասիրությունները «Նաիրիտ» գործարանի թնջուկի առնչությամբ:
ՀՌԱԿ լրատվական ծառայություն Երեւան, 31 մայիսի 2012

No comments: