Thursday 26 June 2014

ԱԱԾ-ն` սոցցանցերն օգտագործող ադրբեջանցի «պրոֆեսիոնալ հետախույզների» մեթոդների մասին

http://www.panarmenian.net/arm/news/180201/

ԱԱԾ-ն` սոցցանցերն օգտագործող ադրբեջանցի «պրոֆեսիոնալ հետախույզների» մեթոդների մասին

ԱԱԾ-ն` սոցցանցերն օգտագործող ադրբեջանցի «պրոֆեսիոնալ հետախույզների» մեթոդների մասին
PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2013 թվականին բացահայտվել էր ադրբեջանական հատուկ ծառայությունների պարզ և պրիմիտիվ գործելաոճը, որը, այլընտրանք չունենալու պատճառով, վերջիններս որդեգրել էին օգտագործելով ինտերնետային սոցցանցերի հնարավորությունները:
Ինչպես տեղեկացնում է ԱԱԾ լրատվական ծառայությունը, զանգվածային լրատվամիջոցներում տեղեկատվություն էր հրապարակվել սոցիալական ցանցերում, հիմնականում` «Օդնոկլասսնիկի» կայքում Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից օգտագործվող «Seyran Dervishyan», «S Dr» և «Tigran Dervishyan» կեղծանուններով հանդես եկող անձանց մասին, որոնք շփումներ էին հաստատում Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Զինված ուժերի նախկին ու ներկայիս զինծառայողների հետ և փորձեր էին ձեռնարկում նրանցից կորզել ռազմական բնույթի հետախուզական տվյալներ:
Վերոհիշյալ տեղեկատվությունը լայն տարածում է ստացել ազգաբնակչության, հատկապես «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցից օգտվող երիտասարդների շրջանում, որի արդյունքում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բազմաթիվ քաղաքացիներ, սեփական նախաձեռնությամբ, անմիջապես սկսել են դիմել ԱԱԾ մարմիններ ու հայտնել տվյալներ իրենց հետ «Օդնոկլասսնիկի» սոցցանցում կապ հաստատած կասկածելի անձանց մասին: Այդ կերպով ԱԱԾ մարմինների տեսադաշտում են հայտնվել նաև ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցում գործադրված «Seyran Derv», «S.S», «Samvel Samvel», «Ա Ս», «Артем Арутюнов», «Albert Mnacakanyan», «A M», «Ruben Hayrapetyan», «(((((((RH)))))))», «Gevorg Saroyan», «Alik Mesropyan», «Sergey Karapetyan» ու մի շարք այլ կեղծանուններով գրանցված անձնական էջեր, որոնց քողի ներքո հանդես են եկել ադրբեջանցի «հզոր հետախույզներ»:
Չհրաժարվելով արդեն իսկ հնություն դարձած գործելաոճից, ադրբեջանական հատուկ ծառայությունները նույնիսկ գլխի չեն ընկել փոփոխելու մեր քաղաքացիների հետ շփումների մեջ մտնելու համար նախատեսված առասպելները, ու գրեթե բոլոր դեպքերում շարունակել են ներկայանալ որպես Վրաստանում, Ստամբուլում կամ էլ Ռուսաստանում կահույքի աքսեսուարների, տնտեսական ապրանքների առևտրով զբաղվող կամ էլ սփյուռքահայ կազմակերպությունների հետ առնչություն ունեցող հայեր, որոնք նախկինում իբրև ծառայություն են անցել այս կամ այն հայկական զորամասերում:
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների մասնակցությամբ, «Օդնոկլասսնիկի» սոցցանցում ներդրված ադրբեջանական հետախույզների մշակման արդյունքում, ՀՀ ԱԱԾ մարմինները նրանց են մատուցել մեծածավալ ապատեղեկատվական նյութեր, որոնց հիման վրա, «ուրախությունից գլուխները կորցրած», ադրբեջանական հատուկ ծառայությունները զեկուցում են հետախուզության ոլորտում իբր ունեցած հաջողությունների մասին, այնինչ իրականում մոլորեցնում են իրենց երկրի ղեկավարությանը, որոնք իրենց հերթին պարբերաբար հանդես են գալիս անհիմն մարտատենչ հայտարարություններով:
«Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունն իր երախտագիտությունն է հայտնում հայրենասիրական դրսևորումներ ցուցաբերած մեր քաղաքացիներին և հերթական անգամ կոչ է անում զերծ մնալ սոցիալական ցանցերում պատահական շփումներից, իսկ կասկածելի անձանց հայտնաբերման դեպքում դիմել ՀՀ ԱԱԾ», -նշված է ԱԱԾ հայտարարության մեջ:
2014 թ. հունվարի 31-ին ի օգուտ Ադրբեջանի լրտեսության մեղադրանքով ձերբակալվեց Հայաստանի քաղաքացի Խաչիկ Եղիշի Մարտիրոսյանը:
Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունը զանգվածային լրատվամիջոցներում հերքել է Մարտիրոսյանի առնչությունն ադրբեջանական հատուկ ծառայություններին ու նշել, որ նշված անձնավորությունն իրենց հայտնի չէ: «Ի տարբերություն Ադրբեջանի համապատասխան կառույցների, որոնք «բեմադրություն» կազմակերպելու համար ընդունակ են հոգեկան հիվանդությամբ տառապող ՀՀ քաղաքացի, սահմանմերձ գոտու բնակիչ, 77-ամյա Մամիկոն Խոջոյանին ներկայացնել որպես «հայկական դիվերսանտ», Հայաստանի ԱԱԾ-ն իր գործունեությունը կառուցում է փաստերի հիման վրա, որոնք կոնկրետ Մարտիրոսյանի դեպքում կներկայացվեն դատավարության ժամանակ: Խուճապի մատնվելու ադրբեջանական կողմի շարժառիթները մեզ համար պարզ են, առաջարկում ենք սպասել դատավարության գործընթացին»,- ասված է ՀՀ ԱԱԾ փետրվարի 6-ին տարածած հայտարարությունում:
ԱԱԾ ՔՎ-ում Խաչիկ Մարտիրոսյանի նկատմամբ քրգործ է հարուցվել ՀՀ ՔՕ 299-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «Պետական դավաճանությունը` թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի քաղաքացին` ի վնաս Հայաստանի ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության»:
 Ուշագրավ
րինագիծը կազմվելիս գրեթե հաշվի չի առնվել ՍԴ ապրիլի 2 որոշման հիմքում ընկած հիմնավորումները
Քաղաքացիների մի ստվար մաս փաստացի զրկված է հակասահմանադրական ճանաչված պարտադիր կուտակային համակարգին չմասնակցելու վերաբերյալ դիմում գրելու հնարավորությունից
Վերջերս Խոջոյանը բողոքում էր ինքնազգացողությունից
Նախարարությունը մի քանի անգամ դիմել է քաղաքապետարան` պահանջելով դադարեցնել ապօրինի շինարարությունը

No comments: