Thursday 10 May 2018

GATE TO HEAVEN - JIVAN AVETISYAN

View this email in your browser
Ողջույն, հարգելի՛ տկն/պրն:
Ձեզ գրում է «Թևանիկ» և «Վերջին բնակիչը» ֆիլմերի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը: Ես սկսել եմ աշխատել իմ նոր՝ «Դրախտի դարպասը» կինոնախագծի վրա, որի բյուջեի բացը լրացնելու համար սկսել ենք crowdfunding-ային արշավ Indiegogo համաֆինանսավորման հարթակում: Սա լինելու է առաջին հայկական ֆիլմը Արցախի մասին անգլերեն լեզվով:
Եթե Դուք ցանկանում եք աջակցել հայկական կինեմատոգրաֆիայի զարգացմանը, նպաստել արցախյան հարցի լուծմանը, կամ եթե պարզապես սիրում եք համամարդկային արժեքների մասին պատմող որակյալ ֆիլմեր, ապա խնդրում եմ սատար կանգնել այս նախագծին: Խոստանում եմ՝ Դուք հպարտ կլինեք, որ դարձել եք այս ֆիլմի մի մասը: Մանրամասներին կարող եք ծանոթանալ ներքևում՝ սեղմելով կոճակին:
Միացե՛ք մեզ
Նվիրաբերում կատարելով՝ Դուք կստանաք տարբեր արտոնություններ, որոնց կարող եք ծանոթանալ PERKS հատվածում՝ հղումով անցնելու դեպքում:
Ձեր ցանկացած աջակցություն՝ լինի 1 դոլարի չափով կամ ավել, մասն է մեր հսկայական աշխատանքի, որի արդյունքում շահելու ենք բոլորս՝ հայրենիքից մինչև յուրաքանչյուր արվեստասեր աշխարհի ցանկացած անկյունում: Մենք սկսել ենք մի ահռելի աշխատանք և աջակցության կարիք ունենք: Միացե՛ք մեզ, միասին կարող ենք ստեղծել որակյալ հայկական ֆիլմ Արցախի մասին:

Հարգանքներով՝
Ջիվան Ավետիսյան






This email was sent to tr8seta@gmail.com
why did I get this?    unsubscribe from this list    update subscription preferences
FishEyeArt · Kievyan 2/41 · Yerevan 0028 · Armenia

No comments: