Friday 14 December 2018

ԴԻՄԱՎՈՐԵ՛ՆՔ ՆՈՐ ՏԱՐԻՆ ԱՐՎԵՍՏԻ ԻՆՔՆԱՏԻՊ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Like  Tweet  +1  in  
  


Մենք կարող ենք օգնել ձեզ համալրել ձեր հավաքածուն ևս մեկ հրաշալի արվեստի նմուշով։ Ստորև ներկայացված կտավներն առանձնահատուկ են նրանով, որ իրենց ուրույն տեղն են զբաղեցրել «Դրախտի դարպասը» ֆիլմի որոշ տեսարաններում։
Խաչատրյան արվեստագետների ընտանիքը, որոնց պատկանում են կտավները, միացել են մեզ՝ համատեղ ուժերով ստեղծելու «Դրախտի դարպասը» ֆիլմը և տարածելու արվեստի նկատմամբ իրենց սերը։
Վերջերս, նրանց չորս գեղեցիկ արվեստի նմուշներից երկուսը վաճառվել են, որոնք ձեռք են բերել Կանադայի, Միացյալ Նահանգների արվեստի ջատագովները։ Սակայն դուք կարող եք դեռևս ձեռք բերել Սերխաչի «Դիմակով կինը» և Ավետիս Խաչատրյանի «Նատյուրմորտ» կտավները։
Միացե՛ք «Արվեստը հանուն Արվեստի» նախաձեռնությանը՝ աջակցելով արվեստի երկու տարբեր ձևերի. նկարչություն և կինո։
Մենք հավատո՛ւմ ենք արվեստի ուժին: Մենք հավատո՛ւմ ենք, որ աշխարհի ուշադրությունը կարող ենք սևեռել Հայաստանի և Արցախի վրա՝ արվեստի/ֆիլմի միջոցով։
Լավագույն մաղթանքներով՝
«Դրախտի դարպասը» ֆիլմի թիմ
***
46039320 2230494113937128 4537710858930749440 n
«ԱՐՎԵՍՏԸ հանուն ԱՐՎԵՍՏԻ», Սերխաչ, «ԴԻՄԱԿՈՎ ԿԻՆԸ», 80x60 սմ
46142990 2230494053937134 3410855377699340288 n
«ԱՐՎԵՍՏԸ հանուն ԱՐՎԵՍՏԻ», Ավետիս Խաչատրյան «ՆԱՏՅՈՒՐՄՈՐՏ», 60 x 80 սմ
***
  
 
Powered by Mad Mimi®A GoDaddy® company

No comments: