Thursday 20 December 2018

«Դրախտի դարպասը» ֆիլմի DVD-ի նախավաճառք

Like  Tweet  +1  in  
  


«Դրախտի դարպասը» ֆիլմի DVD սկավառակը կարող եք ձեռք բերել նախապես։ Եղե'ք առաջինը, ով հնարավորություն կունենա դիտելու այս ֆիլմը՝ նկարահանված Արցախի տարբեր վայրերում, ներառյալ՝ մայրաքաղաք Ստեփանակերտն ու Շուշին քաղաքը։
Նախնական վաճառքից գոյացած ողջ գումարը կծառայի ֆիլմի մնացյալ աշխատանքներն ավարտին հասցնելու համար։
«Դրախտի դարպասը ֆիլմի լեզուն անգլերենն է, իսկ այն տեսարաններում, որտեղ կերպարները խոսում են գերմաներեն, ֆրանսերեն և արցախյան բարբառով, կլինին անգլերեն լուսագրեր: Ահա ֆիլմի գլխավոր թեման․
Գերմանացի լրագրող ՌՈԲԵՐՏ ՍՏԵՐՆՎԱԼԸ (50 տարեկան), 2016թ․-ին վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ Լրագրողական հետաքննության արդյունքում ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի ՍՈՖԻԱ ՄԱՐՏԻԻ (35 տարեկան) հետ։ Ռոբերտի և Սոֆիայի հաճախակի հանդիպումները արթնացնում են փոխադարձ սիրո զգացմունքը, սակայն պարզվում է, որ Սոֆիան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի աղջիկն է, ում 1992թ․ին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել է գյուղում՝ գերեվարության մեջ, ապա՝ յուրացրել նրա՝ մարտի դաշտում արված լուսանկարները...
***
Watch it at home
Միասի՛ն պատմենք աշխարհին Արցախի մասին:
Հարգանքով,
Ջիվան
  
 
Powered by Mad Mimi®A GoDaddy® company

No comments: