Friday, 4 September 2015

Հոկտեմբերի 28-ին Լոնդոնի Վեստմինսթեր Աբբայությունում կայանալիք Էկումենիկ արարողության մասին
 
Մենք լրացուցիչ տեղեկություններ ենք ստացել այս միջոցառման մասին,որ ուզում ենք Ձեզ հաղորդել։
Ինչպես հասկանում եք,սա շատ կարևոր միջոցառում է համայն հայության ,և ,ի Մասնավորի Մեծն Բրիտանիայի հայ համայնքի համար։
Որպեսզի արարողությունը հատուկ իմաստ ստանա, և մենք կարողանանք օտարների մոտ պատշաճ ձևով ներկայանալ,ընդամենը մի քանի հայերի ներկայությունն այդ օրը Վեստմինսթեր Աբբայությունում  բազմաթիվ կարևոր և պաշտոնական անձանց մասնակցությամբ, բավարար չի լինելու դրական տպավորություն թողնելու համար։
Նրանք պարզապես կմտածեն,որ եթե հայերն իրենք չեն անհանգստանում,ապա մենք ինչու՞ պիտի անհանգստանանք։Այս  է պատճառը, որ մենք պետք է մեր բոլոր ջանքերը գործադրենք ներկա լինելու այս հանդիսությանը։
Եկեք, և Ձեզ հետ բերեք Ձեր ընտանիքի անդամներին ու բարեկամներին։
Որպեսզի յուրաքանչյուրի համար դյուրին լինի մասնակցելու այս միջոցառմանը, մենք առաջարկություն ենք ստացել ԱՆՎՃԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏ ունենալու Մանչեստրից Վեստմինսթեր Աբբայություն ,եթե ի վիճակի լինենք ուղևորներով ապահովելու /եթե հարկ լինի նույնիսկ երկրորդ ավտոբուսը կտրամադրվի/։
Արարողությունը կսկսվի երեկոյան ժամը 7-ին և կավարտվի ժամը 8-ին։Ավտոբուսը Ձեզ կվերադարձնի Մանչեստր։
Ինչպես ասվել էր նախապես,Դուք չեք կարողանա մասնակցել արարողությանը,եթե նախապես չեք արձանագրվել և Ձեր անունը չի տրված պատկան կազմակերպիչ մարմնին։

Անհնար է մասնակցել, եթե որոշում եք ընդունելու ամենավերջին  վայրկյանին։

Հետևաբար խնդրում ենք գրանցվելորքան հնարավոր է շուտորպեսզի  անպայման կարողանաք գալ։ 

Հիշեցեք նաև,որ Վեստմինսթեր Աբբայություն մտնելիս անհրաժեշտ է ԱՆՊԱՅՄԱՆ ունենալ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԼՈՒՍԱՆԿԱՐՈՎ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ (ԱՆՁՆԱԳԻՐ կամ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ)։

No comments: