Thursday 22 November 2018

ԱՅՍՕՐ ՀԱՏՈՒԿ ՕՐ Է ԱՐՑԱԽՑԻ ՀԱՅՏՆԻ ՄԵՐ ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐԻ ՀԱՄԱՐ

Like  Tweet  Pin  +1  in  
  


Ջիվան Ավետիսյանը ծնվել է Գյումրիում, մեծացել՝ Արցախում: Մանկության տարիներից սկսած նա լսել է իր ընտանիքի, արցախցիների ապրած դժվարությունների մասին պատմությունները, որոնք մեծ տպավորություն են թողել իր վրա: Դեռ մանկուց նա երազում էր մի օր ֆիլմ նկարել Արցախի մասին՝ ցանկանալով կիսել իր ժողովրդի գոյության կարևորությունն աշխարհում:
Վերջին տասը տարիների ընթացքում նա իրականացրեց իր երազանքը` Արցախն աշխարհին ներկայացնելով։ Ջիվանը մի շարք վավերագրական, կարճամետրաժ ֆիլմերի հեղինակ է, ինչպես նաև, մի քանի խաղարկային լիամետրաժ ֆիլմերի, որոնցից են՝ «Թևանիկ»«Վերջին բնակիչը»ֆիլմերը և «Դրախտի դարպասը» ֆիլմը, որի մասին վերջերս շատ է խոսվել։
Այսօրվա դրությամբ «Թևանիկ» ֆիլմը ցուցադրվել է ավելի քան 25 երկրներում, մասնակցել աշխարհի մի շարք միջազգային կինոփառատոնների՝ արժանանալով հեղինակավոր մրցանակների, այդ թվում` Չինաստանում, Հունաստանում, Իտալիայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում և այլուր: Դա Ջիվանին և նրա թիմին հնարավորություն տվեց Հայաստանն ու Արցախը ճանաչելի դարձնել միջազգային հարթակում։
«Վերջին բնակիչը» ֆիլմն առաջադրվել է 74-րդ «Ոսկե գլոբուս»-ի մրցանակաբաշխությանը (2017)՝ լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում, և դրա առիթով էլ, 2016 թ.-ի հոկտեմբերին, Լոս Անջելեսի հեղինակավոր՝ «Four Seasons» հյուրանոցում, մենք կազմակերպեցինք «Վերջին բնակիչը» ֆիլմի փակ դիտումը՝ Հոլիվուդյան արտասահմանյան լրագրողների ասոցիացիայի (HFPA) անդամների համար։
Ֆիլմը մասնակցություն է ունեցել նաև աշխարհի A կարգի միջազգային կինոփառատոններում, ներառյալ՝ Շանհայի, Վենետիկի միջազգային կինոփառատոնները (2017), Հելսինկիում կայացած «Սկանդինավյան» միջազգային կինոփառատոնում (հոկտեմբեր, 2017)՝ հաղթող է ճանաչվել միանգամից երկու՝ «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն դերասան» անվանակարգերում։ Ի վերջո, ֆիլմի միջազգային վաճառքի գործակալն իրականացրել է ֆիլմի առաջին համաշխարհային վաճառքը՝ HBO ամերիկյան աշխարհահռչակ հեռուստատեսային ցանցին, արևելյան Եվրոպայի երկրներով այն տարածելու համար։ Ֆիլմը, մինչ օրս շարունակվում է մասնակցել մի շարք միջազգային կինոփառատոնների։
Ջիվան ջան, ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր․․․ Մաղթում եմ քեզ անվերջանալի հաջողություններ՝ անձնական կյանքում և մասնագիտական կարիերայում: Ես մեծագույն հպարտություն եմ ապրում քո բոլոր նվաճումներով, և նրանով, թե դու ինչպես ես շարունակում մեծ աշխատանք կատարել մեր հայրենիքի համար:
Ես պատիվ ունեմ աշխատելու այսպիսի զարմանալի տաղանդի և նպատակասլաց ռեժիսորի հետ, ով այսքան պայքարում է Արցախի համար՝ իր զորեղ ֆիլմերով։ Ես վայրկյան անգամ չեմ կասկածում, որ «Դրախտի դարպասը» ֆիլմը մեծ բարձունքների կհասնի, արժանի ուշադրության հրավիրելով և ճանաչելի դարձնելով Արցախն աշխարհում։ Մենք միշտ ասել ենք. «Եկեք Արցախը ցույց տանք աշխարհին և աշխարհն էլ բերենք Արցախ»:
Միացե՛ք իմ մաղթանքներին՝ Ջիվան Ավետիսյանի ծննդյան կապակցությամբ, խնդրում եմ կիսվեք Ջիվանի պատմությամբ ձեր ընտանիքի, ընկերների հետ: Այս մասին տեղեկանալն իսկապես, կոգեշնչի բոլոր հայերին՝ մեզ օգնելու և մեր ֆիլմերի միջոցով միջազգային հանրության ուշադրությունը սևեռելու Հայաստանի և Արցախի վրա։
Հետաքրքվա՞ծ եք Ջիվանի պատմությամբ, հետևեք մեզ՝ սոցիալական էջերով․ Facebook, Instagram կամ անցեք հետևյալ հղումով՝ www.gatetoheaven.am մեր մասին ավելին իմանալու համար:
Լավագույն մաղթանքներով՝ 
Ադրինե Միրզայան,
«Վերջին բնակիչը» և «Դրախտի դարպասը» ֆիլմերի գործադիր պրոդյուսեր
Jivan 36th Birthday.00 00 02 25.Still001
  
 
Powered by Mad Mimi®A GoDaddy® company

No comments: