Thursday 8 November 2018

Jivan Avetisyan...

Like  Tweet  Pin  +1  in  
  

ՄԵՐ ԱՋԱԿԻՑՆԵՐԸ, ՄԵՐ ՈՒԺՆ ԵՆ․․․

Մոտ վեց ամիս առաջ սկսվեց «Դրախտի դարպասը» ֆիլմի քրաուդֆանդինգային արշավը՝ «Ինդիգոգո» համաֆինանսավորման հարթակից։ Ինը տասնյակից ավելի անհատներ՝ իրենց փոքրիկ ներդրումով, ցանկություն ունեցան մասնակցելու Արցախի մասին պատմող ֆիլմի ստեղծմանը, որի արդյունքում մեր նախատեսած $53,000-ից կարողացանք գոյացնել $27,072, ինչի համար ես անչափ երախտապարտ եմ։ Նաև նրանց շնորհիվ է, որ մենք այսօր կարողացել ենք հասնել ֆիլմի համար կարևոր՝ հետարտադրական փուլին։
Ես էլ, անձամբ, իմ երախտագիտությունն եմ ցանկանում հայտնել «Ինդիգոգո»-ի ներդրողներից յուրաքանչյուրին՝ այս տեսանյութով։ Հուսով եմ՝ կսիրեք այն )) ։
Միաժամանակ տեղեկացնեմ, որ մենք շարունակում ենք մեր համաֆինանսավորման ռազմավարությունը «Գոֆանդմի» հարթակում, և յուրաքանչյուրիդ անգամ փոքրիկ ներդրումը՝ ֆիլմի նաև այս փուլի աշխատանքներն իրականություն դարձնելու համար, միայն ողջունելի կլինի։
Շնորհակալություն մեզ տրամադրած ձեր ժամանակի և համբերության համար։
Հարգանքով՝ 
Ջիվան
  
 
Powered by Mad Mimi®A GoDaddy® company

No comments: