Մենք մոտ ենք վերջնագծին․․․
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում ձեզ՝ մեզ տրամադրած ձեր թանկ ժամանակի, ձեր ամենափոքրիկ ներդրումի համար, որը քաջալերում է մեզ՝ է՛լ ավելի հիմնավոր աշխատանք կատարել հայկական կինոարտադրությունը զարգացնելու համար։ Ձեզանից շատերի շնորհիվ է, որ մենք կարողացանք հաղթահարել ֆինանսական դժվարությունները և իրականություն դարձնել լիտվական երեքօրյա նկարահանումները։
Ֆիլմի լիտվական նկարահանումներին ներկա՝ համարտադրող ընկերություններից Կեստուտիս Դրազդաուսկասը (Լիտվա) և Մարկո Գիլլեսը (Գերմանիա), ինչպես նաև ֆիլմի գործադիր պրոդյուսեր Ադրինե Միրզայանը (ԱՄՆ), ովքեր մեծ ներդրում են ունեցել ֆիլմի ստեղծման գործում, մեկ անգամ ևս ապացուցեցին, որ ֆիլմը կյանքի կկոչվի։
Ինչ փուլում ենք այժմ։
Այժմ հասել ենք ֆիլմի համար շատ կարևոր՝ հետարտադրական փուլին, որն իր մեջ ներառում է մոնտաժի, ձայնի, երաժշտության և գույնի հետ կապված աշխատանքները; Աշխարհահռչակ դերասանների մասնակցությամբ, արցախյան թեմատիկայով «Դրախտի դարպասը» ֆիլմը, հիրավի, դրական ազդեցություն կարող է ունենալ Արցախի համար՝ ամբողջ աշխարհում։
Այս կարևոր փուլը հաղթահարելու և ֆիլմն իրականություն դարձնելու համար՝ մենք կրկին ձեր աջակցության կարիքն ունենք։
Կարո՞ղ ենք վստահել ձեզ այս անգամ նույնպես:
Շնորհակալություն!
No comments:
Post a Comment