Sunday, 14 February 2010

The Armenian program of support.- harakelyan@gmail.com

Մշակութային և պատմական հուշարձանների

լուսա-ձայնային հնչյունավորման առաջարկություն-ծրագիր

Վանքերի, եկեղեցիների, հուշահամալիրների, հուշակոթողների, հուշարձանների, խաչքարերի, գերեզմանաքարերի և այլ հնչյունավորման ծրագիր

Ծրագրի հիմնավորումը

Մշակութային բազմաթիվ արժեքներ ունեն տեսանելի, դիտելի, արտաքուստ ընկալելի հնարավորություն, և բազմաթիվ §խորքային¦, §բովանդակային¦ նկարագրեր, որոնք առաջին հայացքից §տեսանելի¦ չեն, բայց որոնք կարելի է մատուցել ժամանակակից տեխնիկական միջոցներով, որով այդ արժեքների տեսանելի, ճանաչելի և ընակելելի ծավալն ու ազդեցությունը զգալիորեն կմեծանա: Օրինակ, որևէ նյութական հուշարձան` արձան, ճարտարապետական կառույց, կամուրջ, ամրոց, հուշահամալիր, տապանաքարեր, խաչքարեր, հուշակոթող և այլն, նույնիսկ փառահեղ լինելու դեպքում, մարդկանց մտքի ու զգայարանների վրա ազդում է ընդամենը… աչքերի միջոցով: Եթե նյութական մշակույթի այդ արժեքների §մատուցամանն¦ ավելանում են լուսային և հնչունային/ձայնային ազդեցությունը, զգալիորեն մեծանում է այդ արժեքների պատմա-բովանդակային հուզա-ճանաչողական էֆեկտը: Պատկերացնենք որևէ արժեք, օրինակ` տապանաքար, խաչարձան, եկեղեցի, աղբյուր, ամրոց… Դիտորդի մոտենալու պահին միանում են §մատուցման¦ նոր հնարավորությունները` ձայնը տարբեր լեզուներով պատմում է արժեքի գեղագիտական, պատմական, մշակութային դերը, ընդգծում է առաջնային մոտեցմամբ աննկատ նրբերանգների մասին, համաշխարհային, տարածաշրջանային կամ ազգային մակարդակների զուգահեռականությունները, տվյալ արժեքի առանձնահատկությունը, յուրօրինակությունը, լանդշաֆտի հետ դրա հաղորդակցական հնարավորություններն ու ինտեգրվածությունը, տվյալ արժեքի ժողովրդական ընկալումները և դրա շուրջն առկա առասպելների մասին տեղեկատվություն, հայոց արժեքների էթնիկության հաստատագրում և այլն: Եթե արժեքը անձ է ներկայացնում /արձան, տապանաքար…/, պատմում է անձի մասին: Ձայնային մատուցումը կարող է ուղեկցվել ընտրված համապատասխան երաժշտությամբ: Միաժամանակ լուսային §մատուցումը¦ օրվա տարբեր ժամերի ու տարբեր սեզոնների շահեկանորեն ներկայացնում է տվյալ արժեքի գեղագիտական էֆեկտը` լույսի գույնով, լույսի` տարբեր աստիճաններով կամ տարբեր կողմերից թափանցումով և այլն:

Ծրագիրը շատ ճկուն հնարավորություններ է առաջարկում: Լուսային և ձայնային/հնչունային §մատուցումները¦ կարող են լինել հեռազգայունությամբ, հեռակառավարմամբ, ավտոմատ ինքնակառավարմամբ, ժամանակային կառավարմամբ /օրինակ` միայն գիշերը, կամ` օրվա որոշակի ժամերի/ և այլն:

Ծրագրի նպատակը

1. Մշակութային և պատմական արժեքների նորովի իմաստավորում, նորովի ներկայացում, ներկայացման հնարավորությունների մեծացում,

2. Պատմող, արտասանող, նվագող, երգող (և այլն) Հայաստանի և հայության ներկայացում,

3. Լավագույն բարոյական արժեքների ամրագրում և տարածում,

4. Լավագույն բարոյական արժեքների գովազդում,

5. Ոչ նյութական մշակութային արժեքների ժառանգորդման նպաստում,

6. Ազգային ինքնության ամրապնդում, հայոց ինքնության ու արժեքների ներքին ընկալումների հայտարարագրում, այլոց մոտ էթնիկ արժեքների մասին հստակ պատկերացումների ձևավորում,

7. Պայքար այլադավանության- աղանդների դեմ,

8. Հայաստանը և հայոց պատմությունն ու առաքինությունները լավագույնս ներկայացնելը:

Ծրագրի արդյունքները և շարունակականությունը

Ծրագիրն իրականացվելու դեպքում արդյունքները կօգտագործվեն թե զբոսաշրջության ծրագրերում, թե ներհայկական` ուսուցման ոլորտում, թե ընդհանուր գեղագիտական ճաշակի բարձրացման ոլորտում, թե այդ արժեքների շուրջ մշակութային-արվեստի գործունեության ծավալմամբ /օրինակ` թատերական ներկայացումներ, գիշերային համերգներ, ասմունքի ու երաժշտական փառատոներ, պատանեկան ու երիտասարդական` ուսանողական ճամբարներ և այլն/, սպորտախաղերի, տոնահանդեսների կազմակերպումներ…

Ծրագիրին իրականացնելու հնարավորությունները

1. Ծրագիրն իրականացվելու համար անհրաժեշտ մարդկային ռեսուրսներն առկա են: Տեխնիակական մասն իրականացնելու են բարձրակարգ մասնագետները` անհատ փորձագետների /ազգագրագետներ, ճարտարապետներ, պատմաբաններ, հնագետներ, երաժշտագետներ/ և ինստիտուտների /Մշակույթի նախարարություն, Հայ առաքելական եկեղեցու հոգևոր խորհուրդ, Գիտությունների ազգային ակադեմիայի հումանիտար ինստիտուտներ/ հետ խորհրդակցությամբ:

2. Տեխնիակական մասի համար անհրաժեշտ ինֆորնացիայի կրիչներ, սենսորներ, լուսավորիչներ, բարձրախոսներ(ցածր, միջին և բարձր հզորության), ուժեղարարներ և այլն:

3. Ֆինանսական մաս- կախված է ծրագրի ծավալներից և ընտրված արժեքների թվից, ինչպես նաև այդ արժեքների ծավալային ու տեխնիկական հնարավորություններից: Յուրաքանչյուր հնչյունա-ձայնային ձևավորում անհատական բյուջեի կազմում է պահանջում:

Մտահղացման հեղինակ և կոորդինատոր` Գառնիկ Ժորայի Մատինյան

Հասցե Երևան, Րաֆֆու փ. 87 շենք, բն. 34

հեռ. 0037410742497

No comments: