Eleonora Asatryan shared Arman Melikyan's post
.
Միացյալ Նահանգներում ակտիվորեն նախապատրաստվում են հանրապետական կուսակցության թեկնածու հաջորդ նախագահի իշխանության գալուն: Այդ իսկ պատճառով այժմ ճիշտ պահն է, որպեսզի սևամորթ նախագահի գլխավորած դեմոկրատների վարչակազմն առավելագույնս խճճվի արտաքին ու ներքին խնդիրների իր կողմից առաջարկվող անհաջող լուծումների կպչուն սարդոստայնում: ԱՄՆ-ում հաջորդ նախագահական ընտրություններին նախորդող ժամանակահատվածը լավագույնս կօգտագործվի պահպանողական արժեքներ դավանողների քանակն ավելեցնելու համար՝ նրանք են լինելու ճգնաժամային կառավարում իրականացնելու կողմնակիցները: Բարաք Օբամայից հետո ծագումով աֆրոամերիկացի նախագահ ունենալու ցանկացողների թիվը երկրում հավանաբար կնվազի անգամ ԱՄՆ աֆրոամերիկացի քաղաքացիների շրջանում ու նաև դժվար թե այդ պաշտոնում իրեն հաջորդի երկրի պատմության մեջ առաջին կին նախագահը՝ հանձինս Հիլարի Քլինթոնի: Եթե հաշվի առնենք նաև այն, որ անխուսափելի ավարտին է մոտենում բրիտանական պատմության Եղսաբեթյան շրջանն, ապա վստահաբար կարելի է ասել, որ գլոբալ աշխարհաքաղաքական գործընթացը մարդկությանն աննախադեպ ցնցումների տասնամյակ ու անիշխանության գոտիների ընդլայնում է խոստանում: Անգամ մասնագետների շրջանում շատ չեն այն մարդիկ, ովքեր հասկանում են, թե որքան մեծ ու անգնահատելի է թագուհի Եղսաբեթ II իրական դերն ու ներդրումը միջազգային հարաբերությունների ողջ համակարգի համեմատական կայունությունն ապահովելու գործում: Այդ բեռն իր ուսերին առնելու ընդունակ իրեն արժանի ժառանգորդը գոնե այս պահին չի երևում:
Posted by Seta at 22:46
No comments:
Post a Comment