Chess : Armenia beats Hungary in 11th round to win Olympic Gold.
Ստամբուլ-2012. Հայաստանը՝ օլիմպիադայի եռակի չեմպիոն
Լրացուցիչ ցուցանիշների նախնական հաշվարկով շախմատի Հայաստանի հավաքականը երրորդ անգամ հռչակվեց համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն։
Վերջին տուրում Հայաստանի հավաքականը 2.5։1.5 հաշվով հաղթեց հունգարացիներին։
Հուդիթ Պոլգար – Վլադիմիր Հակոբյան պարտիան 94-րդ քայլում ավարտվեց ոչ ոքի:
Ավելի վաղ Սերգեյ Մովսեսյան – Զոլթան Ալմաշի պարտիայում հայ շախմատիստը, ունենալով երկու անցունակ զիվորի առավելություն, պարտիան հեշտությամբ ավարտել էր իր օգտին:
Գաբրիել Սարգսյան – Ֆերենց Բերկեշ պարտիան ավարտվել էր խաղաղ ելքով: Իսկ առաջին խաղատախտակի վրա միավորը կիսել էին առաջատարները` Պետեր Լեկոն եւ Լեւոն Արոնյանը:
Այսպիսով վերջին տուրից հետո 19 թիմային միավոր են հավաքել միայն Հայաստանի եւ Ռուսաստանի հավաքականները։ Ռուսները 3։1 հաշվով հաղթեցին գերմանացիներին։
Ուկրաինայի հավաքականը 3։1 հաշվով հաղթեց չինացիներին եւ ապահովեց երրորդ տեղը։
No comments:
Post a Comment