Monday, 4 March 2013

Serj Tankian to the President of Armenia

Աշխարհահռչակ ռոք երգիչ և ակտիվիստ Սերժ Թանգյանը նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ տարակուսանք հայտնելով փետրվարի 18-ի ընտրություններում նրա տարած հաղթանակի վերաբերյալ: Նամակը ներկայացված է ստորև:
«Հարգելի պարոն նախագահ,
Շնորհավորում եմ Ձեր հաղթանակի առթիվ: Հաղթանակ նշանակում է ստանալ ձայների մեծամասնությունը, իհարկե՝ ժողովրդավարության դեպքում: Հիմնվելով բազմաթիվ ՀԿ-ների արձանագրած կեղծարարությունների վրա, անկախ ԵԱՀԿ զեկույցից, գիտականորեն անհնար է թվում, նույնիսկ՝ Ձեզ համար, պարոն նախագահ, իմանալ, թե արդյոք ստացե՞լ եք ձայների մեծամասնությունը, թե՞ ոչ:
Բավական ծիծաղելի է ստացվում, այնպես չէ՞, որ Դուք՝ Հայաստանի նախագահը, ներքուստ լիովին համոզված չեք, թե Դո՛ւք եք ժողովրդի ընտրած ղեկավարը: Անձնապես ես կվրդովվեի նման պարագայում: Եթե ես ուզենայի ղեկավարել իմ ժողովրդին, ես շատ կուզենայի, որ նրանք ինքնուրույն կատարեն այդ ընտրությունը:
Այլապես ես կտիրեի Հայաստանին և կկոչեի ինձ Հայաստանի գեներալ-նահանգապետ կամ բռնապետ դե յուրե կամ որևէ այլ ինքնակոչ ածականներ՝ ըստ իմ այդ օրվա քմահաճույքի: Միգուցե ձեր կուսակցությունը հսկողությունից դո՞ւրս է եկել, և օլիգարխների խավիարը վերջացել է, ու նրանք ցանկանում են, որ լավ ժամանակները չվերջանա՞ն: Ինչևէ, ժամանակն է փոփոխության: Ազնվորե՞ն եք հաղթել, թե՞ ոչ, ինչ-որ կերպով Դուք այժմ նորից նախագահ եք:
Ի՞նչ է դա նշանակում Ձեզ համար: Այո, Արցախը կարևոր է բոլորիս համար, և պետք է պայքարենք այնտեղ բնակվող մեր եղբայրների համար: Բայց ես նկատի ունեմ, թե ինչպե՞ս եք պատրաստվում հայերի շահերը պաշտպանել Հայաստանում և աշխարհում: Ինչպե՞ս եք պատրաստվում երկիրը հանել այս տնտեսական, սոցիալական և քաղաքական ճգնաժամից: Օբաման գոնե հույս է խոստանում՝ չնայած հիասթափեցրել է բոլորիս:
Տարիներ առաջ ես արշավանք սկսեցի՝ խնդրելով նախագահ Օբամային հետամուտ լինել իր խոստմանը և ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Դուք երդվել եք պահպանել Հայաստանի Սահմանադրությունը, պաշտպանել երկիրը արտաքին և ներքին թշնամուց;
Նրանք, ովքեր գողանում են ընտրությունները ժողովրդից, համարվում են ներքին թշնամիներ և պետք է պատժվեն: Ձեր պարտքը պետք է լինի այն ի կատար ածել, եթե նույնիսկ, ոմանց համար այն կեղծավորություն թվա: Դուք նաև պետք է նկատի ունենաք  խորհրդարանի լուծարումը և լինեք այն առաջին հայ ռեֆորմիստ նախագահը, որը անում է ամեն ինչ, համոզվելու, որ ապագա ընտրություններն արդար և ներկայացուցչական լինեն:
Սե՛րժ, նրանք, ովքեր ինձ գիտեն, գիտեն նաև, որ ես անարդարություն հանդուրժել չեմ կարող: Բազմաթիվ սփյուռքահայերի նման՝ ես միշտ վարանել եմ Ձեր իշխանությունը քննադատելուց ուղղակիորեն և հրապարակայնորեն: Բայց այն փաստը, որ ժողովրդի անհամար բազմությունը տառապում է ձեր իշխանության տակ կաշառակերության և անարդարության պատճառով, կշեռքի նժարները խախտում է բոլորիս համար: Դուք պետք է սա իմանաք:
Հայաստանը անհապաղ կարիք ունի oրենքի իշխանության առավել, քան որևէ այլ բանի: Ոչ ոք չի կարող լինել oրենքից բարձր:
Դուք կարող եք այն  իրագործել հիմա, անձնական oրինակով և նախագահական հրովարտակով: Միացե՛ք մեզ, Սերժ: Ոգևորե՛ք մեզ:
Խնդրում եմ՝ ընդունե՛ք այս կոչը:
Շնորհակալ եմ ժամանակ տրամադրելու համար,
Խաղաղություն:
Սերժ Թանգյան»:


Dear Mr. President,
Congratulations on your victory.
Victory means getting the most votes, of course, in a democracy.
Based on the overwhelming reported fraud from many NGOs, irrespective of the OSCE report, it seems like it would be scientifically impossible for even you, Mr. President, to know whether you actually won the majority of votes.
That’s quite funny isn’t it? That you, the President of Armenia are not really sure, deep inside, whether you are the true chosen leader of your people or not.
That would really bother me personally. If I wanted to lead my people, I would really want them to make that decision for themselves, because I respect my people and that is their decision to make. Otherwise, I would take over Armenia and call myself the Governor General of Armenia or Dictator du jour or whatever moniker I felt like sporting that day. Maybe your party is out of control and the oligarchs are running out of caviar or something and they want to make sure that the flow of the good times doesn’t stop.
Whatever the case, it is time for change.
Whether you’ve won fairly or not, somehow you are now President, again.
What does that mean to you?
Yes, Artsakh is important to us all and we have to struggle together for our brothers there.
But what I mean is how are you going to progress the cause of Armenians, in Armenia and around the world?
How are you going to help pull the country out of its economic, social, and political dysfunction and turmoil?
Obama at least offers hope, even when he lets us down. 
Years ago, I started a campaign asking President Obama to do the right thing and stick by his promise to recognize the Armenian Genocide.
You too took an oath, to the constitution of Armenia, to protect the country from enemies foreign and domestic. Those who steal elections from my people are domestic enemies that need to be punished.
It should be your duty to enforce that, even if some think it hypocritical. You should also consider dissolving Parliament and being the first Armenian reformist President who goes out of his way to make sure that future elections are fair and representational.
Serzh, everyone who knows me knows that I can’t stand injustice. And like most diasporan Armenians, I have always been reluctant to criticize your government directly and publicly. But the avalanche of people suffering under your rule due to corruption and injustice is tipping the scale for us all. 
You need to know that.
Armenia is desperate for the rule of law more than anything else. And no one can be above the law. You can make that happen, now, by example and presidential decree.
Unite us Serzh. Inspire us. 
Please take this challenge.
Thank you for your time.
Peace,
Serj Tankian

No comments: