Thursday, 26 March 2015

Introducing a new Publication... This is Teni's Page -The Dance of Life -Yerevan Activate Talk by Teni Matian Please continue visiting this page as it is on going!...

Dear Reader

I wish to share the following conversation, which lead to the birth of this page with Tani Martian...I am thankful for Tani's response!...



Oh Seta jan thank you so much this is a wonderful massage to read early in the morning . Thanks also for following my path it's been so diverse and challenging but somehow I managed it with love and passion. I hope you are doing well and once again I appreciated your words means a lot me. Have a wonderful day and look forward seeing you sometimes soon;)
May I post some of your wonderful moments from you fb? to http://setasarmenian.blogspot.co.uk

Seta jan that's very kind of you if you feel that I deserve it then no problem it's a pleasure for me
And you are a pleasure for me!

Do you have the material though? There is a lot on my page but I can send some if you need ok?
Ok!


Thank you;)
You send me what ever you wish Tani jan...And I will post it...You now have my blog adds...


I have posted two group items 
I await your contributions...



...

There is an article about me

In Salford magazine
Ok...This last link is wonderful as indeed you are!


There are many plz tell me to stop if it is enough ok?
hahahaha.....just keep them coming I am making a section, for you

OMG this is getting crazy lol

this is our inclusive dance companies piece which i choreographed

https://www.youtube.com/watch?v=Tfx_xxdDK-0&index=18&list=PLvXhDyK9uTnpZWuSPEx8Nf9RgZFNPZVwG


Here are some of the Dance Group... 

Mitesak karoteci(((
 — with Teni Matian and 10 others.




Tatev Mikayelyan 18 March at 20:01 ·  Pchlik Teniner) Teni Matian )))) — with Teni Matian and 8 others at Ayb High School.

"Pchlik Teniner) @[528705437:2048:Teni Matian] ))))"


 Արմինե Հովհաննիսյան 18 March at 19:42 · Edited ·  Mitesak karoteci((( — with Teni Matian and 10 others.

"Mitesak karoteci((("




ԺԱՄԱՆՑ
News  Interview Analytics Gallery
Թենի Մաթյան. «…սերը ե՛ս եմ»

Տեղադրվել է 27-06-2014
Հարցազրույց Թենի Մաթյանի հետ:
Թենի Մաթյանի ինքնատիպ ձեռագրին շատերն են ծանոթ: Խենթ մտքեր, մեծ ասելիք, միշտ թարմ գաղափարներ ու նոր լուծումներ: Երիտասարդ ու ինքնատիպ Թենին աշխատում է անընդմեջ ու դեռ շատ ասելիք ունի…

- Որպես նախաբան…

- Գալիս են պահեր, երբ ինձ օտար եմ զգում, այդ զգացողությունն ինձ տանջում է: Սակայն նույն պահին զգում եմ՝ ինչքան հարազատ մարդկանցով եմ շրջապատված, եւ մեջքիս հետեւում հզոր թիմ է կանգնած: Միշտ պետք է հուսալ ու լինել լավատես: Ես իրոք միայնակ եմ եղել, ոչ ոք ինձ չի օգնել կամ աջակցել, իսկ ինչի որ հասել եմ, հասել եմ իմ սիրո ու սիրելի մարդկանց շնորհիվ: Երջանիկ է այն մարդը, ով շրջապատված է նման մարդկանցով: Միշտ իմ ուսանողներին ասում եմ. «Դուք այն ժամանակ կսիրվեք ու կգնահատվեք, երբ յուրահատուկ լինեք»: Պետք չէ ուրիշի աշխատանքը վերցնել, գողանալ, կրկնօրինակել, միշտ տարբերվե՛ք, քանի որ հետեւորդներ ունենալու համար պետք է ասելիք ունենալ: Կցանկանամ, որ յուրաքանչյուր երիտասարդ հավատա իր ուժերին ու գտնի իր մեջ այն կայծը, որը կուղեկցի իրեն դժվարին ճանապարհներին:

- Ծննդով Իրանից եք, սովորել եք Մեծ Բրիտանիայում, իսկ այժմ Հայաստանում եք: Տարբերությունը չի՞ ճնշում Ձեզ:

- Ընկերուհիներիցս մեկն ասում է՝ «Քեզ անապատ էլ գցեն, կլուսավորես այն, կծաղկեցնես»: Ես մեծացել եմ Արեւելքում եւ այնտեղի շունչը մեջս է: Այդ իսկ պատճառով Հայաստանն ինձ հոգեհարազատ է: Անգլիայում ինձ համար ապրելն ավելի բարդ էր: Ինձ համար մինչ այսօր էլ բարդ է: Լինում են պահեր, երբ ուսանողներս ասում են, որ իմ մտքերը «չեն հասկացվի», Հայաստանում ամեն բան այլ է: Չգիտեմ, գուցե Սփյուռքն է ինձ այսպիսին դարձրել: Մենք շատ ենք հավատում հայրենիքին, հավատացած ենք, որ հայրենիքը մեզ սիրում է: Բայց երբ ապրում ես այստեղ, կանգնում ես ընտրության առջեւ. կա՛մ պետք է փորձես հարթակներ ձեռք բերել, փորձես ուժերդ, պայքարես, կա՛մ հեռանաս: Հայաստանի միակ տարբերությունը դա է: Ես հայ եմ, բայց միեւնույն ժամանակ հայ չեմ, ես հայերով եմ շրջապատված, բայց երբեմն նրանք ինձ համար դառնում են ավելի քան օտար:

- Ո՞րն եք համարում Ձեր աշխատանքի հաղթական կողմը:

- Չգիտեմ, տարբերվում եմ, թե՝ ոչ, եւ ինչքանով եմ տարբերվում: Համենայն դեպս, ես իմ տեսակով այդպիսին եմ: Երբ մի բան եմ մտածում, գալիս ու ուսանողներիս եմ ներկայացնում: Եվ եթե ինչ-որ մի բան նրանց դուր չի գալիս, երբեք չեմ անում դա: Ես բախտավոր եմ, որ մտնում եմ համալսարան ու զգում եմ, որ ես իրենց մի մասնիկն եմ, իրենք ինձ սիրում են: Այս ամենին հասնելու համար ժամանակ, սիրտ ու հոգի է անհրաժեշտ ներդնել: Կարծում եմ՝ մարդիկ գալիս են ներկայացումներ նայելու, որպեսզի լիցքաթափվեն, այդ իսկ պատճառով իմ բեմադրած բոլոր ներկայացումներում կա դրական մի մասնիկ: Փորձում եմ ամեն ինչ լույսով ավարտել: Կարծում եմ՝ սա կարելի է համարել յուրօրինակություն, քանի որ ես ինքս համոզված եմ, որ յուրաքանչյուրի նման ես նույնպես մի էություն եմ, անհատականություն եմ ու տարբերվում եմ:

- Ե՞րբ է գալիս նորը ներկայացնելու ժամանակը:

- Անկեղծ ասած, ինքս էլ չգիտեմ, ամեն ինչ հանկարծակի է ստացվում: Կարող է պատահել այնպես, որ որոշ ժամանակ ասելիք չունենամ, համենայն դեպս երբեք ուղղակի ներկայացում չեմ բեմադրում: Ես պետք է միշտ ինչ-որ մի բան զգամ, համոզված լինեմ, որ ասելիքս խորն է, եւ այդ ժամանակ միայն ներկայացում կբեմադրեմ: Իմ ամենամեծ ոգեշնչանքն իմ ուսանողներն են, իմ ձագերը: Ճամփորդելիս նույնպես օդանավի մեջ միշտ մի նոր գաղափար է հասունանում մտքումս:

- Երբեւէ հիասթափվե՞լ եք:

- Հիասթափություն եմ համարում, երբ քեզ շատ մտերիմ մարդ, քո կոլեգան, ով ժամանակին քո արածը գնահատում էր, շատ հանգստությամբ վերցնում է քո գաղափարներն ու մատուցում իր անվան տակ: Վերջերս ինձ հետ նման բան պատահեց, ինչն անչափ վիրավորական է: Ինքս պրոբլեմատիկ մարդ չեմ, տեսակով լուռ եմ ու սիրում եմ հարցերին խաղաղ լուծում տալ: Կարծում եմ՝ այս կյանքում ամեն ինչ էլ կպատահի, բայց այս պարագայում ուսանողներիս խորհրդով պետք է տեր կանգնեմ իմ գաղափարներին, քանի որ այդպես չի կարելի: Հիասթափություն է, երբ դու՝ որպես սփյուռքահայ, թողած ամեն բան, գալիս ես հայրենիքդ ու փորձում որեւէ լավ գործ կատարել, իսկ երբեմն այն մարմինները, որոնցից ցանկանում ես փոքրիկ գովասանքի խոսքեր լսել, լռում են:

- Ի՞նչն է Ձեզ ուժ տալիս ամեն օր արթնանալ, ժպտալ ու վայելել կյանքը:

- Երբեմն գիշերներն ասում եմ՝ վաղն էլ կգնամ այստեղից, սակայն առավոտյան արթնանում եմ ու անցնում ամենօրյա գործերիս, կարծես ոչինչ էլ եղած չլինի: Ինձ ուժ են տալիս իմ սիրելի մարդիկ, իմ աշխատանքը:

- Պարով զբաղվող երիտասարդները հեռանկարներ ունե՞ն: 

- Եթե այս հարցը լսեի մի քանի տարի առաջ, կպատասխանեի՝ ոչ, Հայաստանի վիճակը շատ տխուր է: Սակայն այժմ այդպես չէ. զանազան ծրագրեր, խմբեր կան, հեռուստատեսային շոուներ, որոնք քաջալերում են երիտասարդներին: Ես ինքս օգտվում եմ ցանկացած հնարավորությունից ու իմ սաներին աշխատում եմ կապել օտարերկրյա օղակների հետ, որպեսզի նրանք, թեկուզ հաղորդակցվելով ու շփվելով, սովորեն նորը: Սակայն յուրաքանչյուր առաջարկի շուրջ պետք է մտածել, քանի որ ամեն առաջարկ չէ, որ արժանի է «այո» պատասխանին:

- Ի՞նչ է սերը Թենի Մաթյանի համար: 

- Սերն ինձ համար լույս է, կյանք, օդ… սերը ես եմ: Ես ավելի շատ սիրում եմ, քան սիրվում: Իմ կյանքի ուրախությունը, իմաստը սերն է, ու ես սիրելով եմ ինձ երջանիկ զգում: Ու կապ չունի՝ այդ անձնավորությունն ինձ սիրում է, թե՝ ոչ, կարեւորն այն է, որ ես եմ իրեն սիրում, ինչն ինձ իրոք երջանկացնում է:

- Չլինեիք պարուսույց, կլինեիք…

- Շատ եմ սիրում երգել, երաժշտություն: 3 տարի հաճախեցի դաշնամուրի, սակայն ուսուցչուհիս անընդհատ հարվածում էր մատներիս… հիասթափվեցի: Ինձ շատ երջանիկ եմ համարում, քանի որ երբեւիցե կյանքում հետ չեմ նայում, երբեք չեմ ափսոսում, իմ կարիերան երբեք չեմ քննարկում, հստակ գիտեմ, որ այս գործով պետք է զբաղվեի:

- Ի՞նչ կցանկանաք տեսնել բեմում: 

- Շատ ձայներ, շարժում ու ժպիտներ: Կցանկանայի, որ յուրաքանչյուրն իր հոգու խորքում թաքնված լույս արտահայտեր ու հավատար, որ այդ լույսով բեմը լուսավորվում է: Վերջերս աշխատեցի տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց հետ ու հասկացա, որ իրենց լուսավորության 1 տոկոսն անգամ մենք չունենք:

- Որպես վերջաբան…

- Որպես սկիզբ ու վերջ միշտ շնորհակալություն եմ հայտնում իմ ընտանիքին, իմ ուսանողներին, իմ սիրելիներին, քանի որ իրենց շնորհիվ եմ ես՝ ես, իրենց շնորհիվ եմ ես տեսակ: Մաղթում եմ, որ յուրաքանչյուր մանուկ, յուրաքանչյուր ձագուկ, ունենա նույնքան երջանիկ ու գունավոր մանկություն, որքան ես եմ ունեցել:

Զրուցեց` Լիլիթ Սեդրակյանը
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի




No comments: