Էրդողանի կուսակից պատգամավորը 1915-ի համար ներողություն է խնդրել հայերից
Էրդողանի կուսակից պատգամավորը 1915-ի համար ներողություն է խնդրել հայերից
Ապրիլ 25, 2012
Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ստեղծողներից Իսմեթ Ուչման 1915-ը նկարագրել է որպես ազգի բռնի տեղահանում եւ իր անունից ներողություն խնդրել հայերից:
Թուրքական Radikal-ի հետ զրույցում թուրք պատգամավորը հայտարարել է, թե պատմաբանները 1915-ի հետ կապված բոլոր փաստաթղթերը պետք է վեր հանեն, մի տեղում հավաքեն եւ այդ փաստաթղթերը քաղաքական գործիչները պետք է քննարկեն, որից հետո միջազգային մակարդակով այդ հարցի շուրջ պետք է որոշում կայացվի: Իսմեթ Ուչման պնդել է, իր կարծիքով, 1915-ին հայերի հետ տեղի ունեցածը ոչ թե ցեղասպանություն է, այլ` ազգի բռնի տեղահանություն: Նա շեշտել է, թե ցեղասպանության իրագործման ժամանակ կօգտագործվեին այնպիսի մեթոդներ ինչպիսն որ օգտագործվել են Ամերիկայում կարմրամորթներին եւ Գերմանիայում հրեաներին ոչնչացնելու համար:
«Այդ ողբերգության հեղինակը «Իթթիհադ վե Թերաքին» էր (Երիտթուրքեր-խմբ): Այդ ամենի մեջ մեղքը նրանցն է: Սակայն անհրաժեշտ է ասել. «Մենք մեր անցյալում տեղի ունեցած որոշ բաների համար ձեզնից ներողություն ենք խնդրում: Ես այդ ներողությունն անձնապես խնդրում եմ ազգի բռնի տեղահանման համար: Պատմության մեջ տեղահանման դեպքեր եղել են, սակայն ժողովրդին մեկ այլ տեղափոխելու ժամանակ չպետք է նրանցից մի մազ պակասի: Սակայն հայերի հետ այդպես չի եղել...: Իթթիհադականները զինված հայկական խմբերի դեմ պայքարի ժամանակ պատժել են ամբողջ հայությանը: Չեմ կարծում, որ Հայկական սփյուռքը ներկայացնում է ամբողջ հայությանը, սակայն սա կարեւոր է իմանալ, որ այդ իրադարձությունները եթե չլինեին, Սփյուռքը չէր կազմավորվի»,-նշել է թուրք պատգամավորը` հավելելով, որ թե ինքը չի պատկերացնում թե այդ խնդրի փոխհատուցման եւ հողային հարցում գործընթացը մինչեւ ուր կհասնի եւ շետել, որ հայ եւ թուրք ազգը թող ձեռք-ձեռքի տան եւ կլուծեն այդ խնդիրը:
«Հայաստանը պետք է հանգստության եւ խաղաղության հասնի: Մինչ Հայաստանը եւ Ադրբեջանը բանակցում են, Թուրքիան պետք է բացի Հայաստանի հետ սահմանը: Մեզ հետ միասին ապրած, նույն զգացողությունները կիսած, նույն գրական լեզուն օգտագործած այս մարդիկ պետք է հանգստության եւ խաղաղության հասնեն»,-ասել է Թուրքիայի իշխող կուսակցության հիմնադիրներից, պատգամավոր Իսմեթ Ուչման:
No comments:
Post a Comment