Thursday, 25 July 2013

ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը ..... չգիտի «Հայր մեր»-ը‏


Date: Wed, 24 Jul 2013 18:31:35 -0700
Subject: ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը ..... չգիտի «Հայր մեր»-ը 
 


ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՊԱՌԱՆՑՈՒ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԴԱՌՆԱԼԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՀԱՎՈՐ ՄԻ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ ԷՐ

ՄՆՈՒՄ Է ՈՐ ԱՅՍ ՄԱՍԻՆ ՀԱՄՈԶՎԵՆ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՅՐԵՐԸ, ՀԲԸՄ.Ի ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐՆ ՈՒ ՏԻԿԻՆ ԼՈՒԻԶԻԿԸ 
 
 
Չեմ վճարելու 150 դրամ
 
 
 
 
 
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը երեկ համացանցում տեսանյութ տարածեց,
որտեղ երևում է, թե ինչպես ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը «Հայր մեր»-ն արտասանում է կիսատ-պոատ:
 
Նշված տեսանյութը նկարահանվել է 2012 թվականի ապրիլի 24-ին` Ծիծեռնակաբերդում:
 
Եվ ահա աղոթող կաթողիկոսը չի արտասանում «Հայր մեր»-ի մի հատված`
«որպես և մենք թողումք մերոց պարտապանաց»:
 
Տեսանյութի վերաբերյալ երեկ քահանաների կողմից կարծիք էր տարածվում, որ այն մոնտաժված է:
Ապատեղեկատվությունը կանխելու նպատակով «Չենք լռելու»-ն տարածում է նույն պահի տեսագրությունը՝ արձանագրած այլ տեսախցիկով:
Տեսանյութը՝ Panorama.am-ի:
 
 
 
 
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ
Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում պատմել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ ունեցած հանդիպման մասին՝
անվանելով այն ողբերգակատակերգություն:
Ճարտարապետ Արմեն Հախնազարյանի հետ հանդիպելով Գարեգին Բ-ին և ներկայացնելով ՈՒշիի Սբ. Սարգիս եկեղեցու վերականգնման ընթացքը,
խոսք էր գնացել նաև խորանի տակ հայտնաբերված աճյունի մասին, որից որոշ մաս ուղարկվել էր Անգլիա՝ տարիքը պարզելու:
 
Լսելով աճյունի մասին՝ Կաթողիկոսը հետաքրքրություն ցուցաբերեց՝ ասելով. «Ո՞ւր են, ո՞ւր են այդ ոսկորները»:
 
«Իմանալով, որ ոսկորները Արմեն Հախնազարյանի մոտ են պահված մինչև Անգլիայից տարիքի վերաբերյալ պատասխան ստանալը,
Կաթողիկոսը ձեռքը դրեց ճակատին և ասաց, որ նեղվեց: Ես ասացի, բայց, սպասեք, պատասխանը թող գա, և եթե տեղեկություն լինի,
որ դրանք 1-ին դարի հնություն ունեն, նոր կարելի է ենթադրություն անել և այդ ոսկորները վերագրել Սուրբ Սարգսին:
 
Կարող է դրանք 200 տարվա ոսկորներ են միայն: Այդ խոսքիս վրա Վեհափառը խոժոռվեց, առաջ եկավ և ասաց հետևյալը.
«Դա ի՞նչ նշանակություն ունի: Դուք չեք իմանում, թե ինչքան տուրիստ կգա»:
 
Դրանից հետո այս թեմայով այլևս խոսելու բան չկար»,- ասել է Կարապետյանը, հավելելով, որ այս տարի լուր ստացավ,
թե Էջմիածնից Երևանի Սբ. Սարգիս եկեղեցի են բերել Սուրբ Սարգսի մասունքները՝ ենթադրելով, որ դրանք հենց այն են,
որոնք Արմեն Հախնազարյանն օրեր անց փոխանցել էր Վեհափառին:
Այնուհետև Գարեգին Բ-ն պատմել է, թե ինչպես կարելի է «մասնատել Գրիգոր Լուսավորչի աջը՝ ունենալով միանգամից մի քանի օրիգինալ աջ»:
Սամվել Կարապետյանը ներկայացրել է նաև Գարեգին Բ-ի՝ «Ես էդ սարերի վրա եղած վանքերի հետ գուծ չունեմ» արտահայտության մանրամասները:
 
 
Գարեգին Բ-ի հետ հանդիպման մասին

No comments: